12992 դիտում
11:08 26-06-2014
Ողբերգական պատահար՝ Երևանում. 53-ամյա վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում շտապ օգնության բրիգադն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնելով Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցե՝ հայտնաբերել է ավտոմեքենայի մեջ մահացած տղամարդու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Համլետ Ղազարյանը իր կողմից վարած «Շկոդա» մակնիշի Լ 0583 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղի թիվ 1 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը: Դեպքի վայր ժամանած դատաբժիշկ Գագիկ Հարությունյանի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Ղազարյանը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել:
Վթարի վայրի հարևանությամբ գործող «ՌԱՆՕԷԼ» բենզալցակայանի լիցքավորողը ոստիկաններին պատմում էր. «Մեքենա էի լիցքավորում, պիստալետը դրեցի տեղը, ու մեկ էլ կողքովս էդ մեքենան անցավ ու հարվածեց էլեկտրասյանը: Ես վախից թուլացա ու ընկա, ինձ օգնության հասավ իմ հետ աշխատող տղան»:
Փաստի առթիվ դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11799 դիտում
23:38 23-03-2014
Դժբախտ պատահար Երևանում. վարորդը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել
5251 դիտում
10:35 12-06-2014
54-ամյա վարորդը Տավուշի մարզում ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)