211652_close_icon
views-count10195 դիտում article-date 11:45 23-03-2014

Երևանում վրաերթի է ենթարկվել հեռուստաընկերության լրագրողը

Երեկ ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Հովհաննիսյանը Մաշտոցի պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց իր վարած Nissan Armada մակնիշի 79 RV 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Կիտար Զուլումյանին և 20-ամյա Լուսի-Վանա Կարապետին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Լ. Վ. Կարապետին աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր