Իրաքում պայթյուն է որոտացել․ տուժել է ավելի քան 40 մարդ
Իրաքի արևմտյան մասում գտնվող Ռամադի քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ավելի քան 40 զոհ և վիրավոր է գրանցվել։ Ահաբեկիչների նպատակն քաղաքի կենտրոնում անցկացվող հուղարկավորության արարողության թափորն էր։ Այս մասին հայտնում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը։
Տուժածներից շատերը քաղաքացիներ, ինչպես նաև «Աս-Սահվա» սուննի աշխարհազորի ներկայացուցիչներ էին։