Իրաքում հզոր պայթյուն է որոտացել․ կան տուժածներ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ավելի քան 10 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի ոստիկանությանը։
Հզոր պայթյունը գրանցվել է Բաղդադի կենտրոնում գտնվող Քարադա թաղամասում։
Միջադեպի մասին այլ տվյալներ դեռևս հայտնի չեն։