211652_close_icon
views-count7997 դիտում article-date 23:32 01-04-2017

Պայթյուն է որոտացել Փարիզի Վիլպենտ արվարձանում. տուժել է 30 մարդ

Փարիզի արվարձանում՝ Վիլպենտ կոմունայում կառնավալի ժամանակ ուժեղ պայթյուն է որոտացել, մոտ 20 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է [url=http://www.express.co.uk/news/uk/786749/Paris-explosion-Villepinte-carnival-France-emergency]Express[/url] պարբերականը: Բժիշկներին օգնության համար վնասվածք ստացած կամ շոկի վիճակում գտնվող մոտ 30 մարդ է դիմել: Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 17.30-ին (մեր ժամանակով՝ 19.30) այն պահին, երբ պետք է այրեին ծղոտից և փայտից պատրաստված խրտվիլակը: Պարբերականը տեղեկացնում է, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունն ու փրկարարները: Պայթյունի պատճառը դժբախտ պատահարն է եղել: Ահաբեկչության վարկած չի քննարկվում:

Նմանատիպ նյութեր