«Անժի»-ն դուրս մնաց Եվրոպայի լիգայի խաղարկությունից. Կառլեն Մկրտչյանը հեռացվեց խաղադաշտից. տեսանյութ
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Մախաչկալայի «Անժի»-ն սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել հոլանդական «ԱԶ Ալկմաար»-ի դիմադրությունը: Ռամենսկոեի «Սատուռն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով և երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց հոլանդական ակումբը: Հայաստանի հավաքականի և «Անժի»-ի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, սակայն 93-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից:
Հիշեցնենք, որ այս երկու թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել էր «ԱԶ Ալկմաար»-ի 1:0 հաշվով հաղթանակով:
«Անժի» - [b]«ԱԶ Ալկմաար»[/b]` 0:0