«Նապոլի»-ն դուրս մնաց Եվրոպայի լիգայի խաղարկությունից. տեսանյութ
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Նապոլի»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Պորտու»-ի հետ և երկու խաղերի արդյունքում դուրս մնաց խաղարկությունից: Իտալական ակումբը ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ուներ պորտուգալական ակումբի նկատմամբ, սակայն չկարողացավ հասնել իր համար ձեռնտու արդյունքի: Նման մեծահոգության համար «Պորտու»-ն պատժեց «Նապոլի»-ին և հաղթող դուրս եկավ ընդհանուր դիմակայությունում:
«Նապոլի» - «Պորտու»`2:2
Գոլեր` Պանդև 21’, Զապատա 92’ – Գիլաս 69’, Կուարեժմա 76’