Երգարվեստն իմ հոբբին է, ես պարզապես երգում եմ` իմ հաճույքի համար. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ: Երգչուհին կարծում է, որ Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը համապատասխանում է տվյալ մրցույթի չափանիշներին, շատ ճաշակով ստեղծագործություն է, որը Արամը գեղեցիկ ձևով ներկայացրել է։ Երգչուհին նաև համոզված է, որ Արամը մրցույթի օրը նույնպես շատ լավ ելույթ կունենա։
-Չեմ կարող չխոսել տեսահոլավակի մասին, որը շատ հուզիչ, գեղեցիկ և, այսպես ասած, դրական էներգետիկայով լի է։
-Արամը կարո՞ղ է այդ երգով հաջողություն ակնկալել։ Վերջին տարիներին «Եվրատեսիլ»-ում հիմնականում, այսպես ասած, հիթային երգերն են հաղթում։
-Հիմնականում՝ այո, բայց եղել են դեպքեր, երբ հաղթել են ոչ հիթային երգերը, և ընդհանրապես «Եվրատեսիլ»-ը շատ անկանխատեսելի մրցույթ է, ու չես կարող ասել՝ որ տարի ինչ երգ կարող է հաջողություն ունենալ։ Ամեն դեպքում մեր աղոթքներն Արամի հետ են լինելու, բոլորս նրան ենք երկրպագելու, նրա համար ենք ցավալու։
-Երբևէ Ձեր մտքով չի՞ անցել մասնակցել «Եվրատեսիլ»-ին։
-Ճիշտն ասած, ես այդքան էլ չեմ սիրում մրցույթների մասնակցել։ Ես, կարելի է ասել, այդ շրջանն արդեն անցել եմ տարիներ առաջ. մասնակցել եմ շատ, այդ թվում՝ միջազգային մրցույթների։ Բայց դա, ինչպես ասում են, իմը չէ։ Ես ասել եմ ու կկրկնեմ՝ երգարվեստն իմ հոբբին է, և ես պարզապես երգում եմ` իմ հաճույքի և իմ երկրպագուների համար։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։