211652_close_icon
views-count1826 դիտում article-date 20:20 28-06-2022

«Սա ներդրում էր հաճույքի համար»․ Ս. Համբարձումյանը՝ Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի շուրջ իրադարձությունների մասին

News.am-ը գրում է. Երևանի ավագանու՝ հունիսի 21-ի նիստի օրակարգային 10-րդ հարցը մի շարք ՀՈԱԿ-ներ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները փոխելու մասին էր։ Այդ թվում առաջարկվում էր փոփոխել «Երևանի գեղասահքի և հոկեի մարզադպրոցի» կանոնադրությունը։ Խոսքն արդեն մեկ անգամ անվանափոխված «Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի» մասին է։

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը։ Ավագանու մի շարք անդամներ վրդովվեցին, որ նախագիծը իրավական հարցերի հանձնաժողովում չի քննարկվել։ Բավականին կոշտ ելույթներ հնչեցին ավագանու անդամներից։ «Էստեղ խոսում եք գեղասահքի դպրոցի մասին դուք ո՞վ եք վափշե, որ գեղասահքի դպրոց քննարկեք: Խոսե՞լ եք, կարծիք հարցրե՞լ եք, թե ինչ է արել Երևանն առհասարակ գեղասահքի դպրոցի համար: Հարցրե՞լ եք Գեղասահքի դպրոցի բարերարի կարծիքը, ով կառուցել է այդ շենքը: Ես ինքս դպրոցի անունը փոխելիս պարտադիր քննարկել եմ, խոսել եմ»։ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն արձագանքեց․ «Ես չեմ պնդում, բայց շենքը ոչ թե բարերարի կողմից է կառուցվել, հանձնվել, այլ գործարքի շրջանակներում ինչ-որ համայնքը հող ա տվել, հնարավորություն ա տվել այդտեղ կառուցապատում իրականացնել, դրա դիմաց էս մի հաստատությունն է կառուցվել»։

Օգտվելով հանգամանքից, որ այս օրերին Երևանում է գտնվում դպրոցի բարերար, ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար Սերգեյ Համբարձումյանը, խնդրեցինք անդրադառնալ դպրոցի շուրջ խոսակցություններին և իրադարձություններին։

Մինչ այդ, անդրադառնանք դպրոցի կառուցմանը և նշենք, որ ավագանու նիստում հարցը քննարկվեց շուրջ 1 ու կես ժամ և ի վերջո՝ նախագիծը չընդունվեց՝ 22 կողմ 11 դեմ, 12 ձեռնպահ ձայներով։ Բավական թեժ քննարկումներ եղան, քաղաքապետը ստիպված եղավ անգամ ընդմիջում հայտարարել։

«Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի կառուցումը մեկնարկել է 2014 թվականից, բացվել է 2015թ դեկտեմբերի 6-ին։ Սերգեյ Համբարձումյանը կառուցել է դպրոցը և նվիրել քաղաքին՝ ներդնելով 7,5 մլն դոլար։ Մինչ այս, գեղասահորդները պարապել են մարզադպրոցի պարուսուցման դահլիճում, իսկ հոկեյիստները՝ մարզադպրոցի բակում: Եռահարկ դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով: Դպրոցն իրականացնում է ուսումնամարզական, մասնագիտական Կրթություն գեղասահքի և հոկեյի ուղղությամբ, պատրաստում է միջազգային մրցաշարերի, աշխարհի, եվրոպայի ու ՀՀ առաջնություններին։

Իրինա Ռոդնինան դպրոցի կառուցումը համարեց հայ-ռուսական բարեկամության արտացոլում, շնորհակալություն հայտնեց, որ իր անվամբ մարզադպրոց առաջինը ոչ թե ՌԴ-ում է կառուցվել, այլ Հայաստանում։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր