Ռոյսը բաց կթողնի «Զենիթ»-ի հետ հանդիպումը
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Զենիթ»-ի հետ կայանալիք վաղվա հանդիպումը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Ռոյսի ինքնազգացողությունը լավ է, սակայն նա դեռ չի կարող խաղալ»,- հայտարարել է Յուրգեն Կլոպը: