Մխիթարյանը և Ռոյսը բաց կթողնեն Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ հանդիպումը
Դորտմունդի «Բորուսիա-ի կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը և Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնեն Բունդեսլիգայի 25-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայանալիք հանդիպումը: Գերմանացի կիսապաշտպանը իր թիմին չի կարող օգնել վնասվածքից ոչ լիովին ապաքինվելու, իսկ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման պատճառով:
Այսօր կայացած մամուլի ասուլիս ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Ռոբերտ Լևանդովսկին մասնակցել է թիմի մարզումներին, սակայն Գլադբախի հետ խաղին նրա մասնակցությունը դեռ հարցականի տակ է: