Ռոյսը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Տոտենհեմի» հետ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը Գերմանիայի Գավաթում «Վերդերի» հետ խաղում (3:3, 2:4՝ 11մ.) վնասվածք է ստացել:
Ռոյսը փոխարինվել էր ընդմիջմանը՝ ազդրը վնասելու պատճառով: Նախապես ենթադրվում էր, որ փոխարինումը տեղի է ունեցել որպես զգուշավորություն, որպեզի թիմի ավագի առողջությունը ռիսկի տակ չլինի:
Սակայն վնասվածքը ավելի լուրջ է, քան՝ ենթադրվում էր, և Ռոյսը բաց կթողնի 2 շաբաթ: Այսպիսով, գերմանացին կարող է բաց թողնել «Տոտենհեմի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը, որը կկայանա հաջորդ շաբաթ: