Ագուերոն բաց կթողնի «Բարսելոնա»-ի հետ հանդիպումը
«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել մեկ ամսով: Դա նշանակում է, որ արգենտինացի ռմբարկուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնա»-ի հետ կայանալիք հանդիպումը: Այդ տեղեկությունը հաստատել է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: