1948 դիտում
09:58 18-03-2014
Ծառուկյանը ներքաշվել է իր համար օտար և վտանգավոր գործընթացի մեջ․ 168 ժամ
«168 ժամ»֊ը գրում է. «Ներկայիս քաղաքական գործընթացներին ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկը ձևի և բովանդակության անհամապատասխանությունն է: Ոչ իշխանական ուժերի նախաձեռնած գործընթացի կենտրոնում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ֆորմալ առումով՝ ինչպես նա, այնպես էլ՝ նրա ղեկավարած կուսակցությունը կարող են համարվել ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց նախաձեռնող ու առաջ տանող միավորը, քանի որ տիրապետում են Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներին՝ փող, փող ունեցող անդամներ, փողի միջոցով՝ հրապարակային ու ընտրական զանգվածներ, քարոզչամիջոցներ, եւ այլն:
Ավելին, Գագիկ Ծառուկյանն ունի նաև անձնական բավական բարձր վարկանիշ: Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ հարց է, սակայն իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել: Այսինքն՝ եթե մի կողմ թողնենք գաղափարական, արժեքային, բարոյական ասպեկտները, ընթացիկ գործընթացներում ԲՀԿ-ի մոդերատորությունը նոմինալ առումով արդարացված կարելի է համարել:
Բայց ողջ խնդիրն այն է, որ ձեւի մեջ հայաստանյան չափանիշներով լինելով կայացած միավոր, ԲՀԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեւին հակադարձ համեմատական չափով զիջում են բովանդակության հարթությունում: Ոչ ԲՀԿ-ն է քաղաքական կուսակցություն՝ բառի բովանդակային ու խորքային իմաստով, ոչ էլ՝ առավել ևս, Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական գործիչ այդ երևույթի՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ֆունկցիոնալ տեսանկյունից: ԲՀԿ-ում, իհարկե, կա բավական քաղաքականացված հատված, որը, սակայն, եւ՛ տեսակարար կշռով, եւ՛ ազդեցությամբ անհամեմատ փոքր է ապաքաղաքական, սակայն ԲՀԿ-ի համար դոմինանտ ռեսուրսին՝ փողին տիրապետող հատվածից»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2446 դիտում
10:38 25-10-2018
ԱՄՆ-ը ցանկանում է էլ ավելի ներքաշվել Արցախի խնդրի կառավարման կառուցվածք. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
5541 դիտում
10:30 20-03-2018
Պուտինը Ռուսաստանը վտանգավոր փակուղի է մտցնելու, որը չափազանց վտանգավոր է. «168 ժամ»
Այս բաժնից
763 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
700 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
991 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է