211652_close_icon
views-count2410 դիտում article-date 10:38 25-10-2018

ԱՄՆ-ը ցանկանում է էլ ավելի ներքաշվել Արցախի խնդրի կառավարման կառուցվածք. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««ԱՄՆ-ը ցանկանում է էլ ավելի ամուր ներքաշվել ԼՂ հակամարտության կառավարման կառուցվածք, և Երևանից հեռացող դեսպանը, փաստորեն, հերթական անգամ դա հասկացրեց՝ հայտարարելով Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ Երևանը չի ցանկանում փոխանցել տարածքների մի մասն Ադրբեջանին: Այդ ազդանշանն ամբողջությամբ ԱՄՆ ներկայիս աշխատակազմի ոգուն համապատասխան է՝ սկզբից ամուր սեղմել, ապա պայմանավորվել նոր, ավելի ամուր, ուժային դիրքերից»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարելիք այցի նպատակներին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանում անորոշ իրավիճակը հանդիսանում է ուղիղ հնարավորություն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցությունը խորացնելու և, հետևաբար՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար: «ԱՄՆ-ը նաև նկատի է առնում Մերձավոր Արևելքի «շունչը», որը որոշակի հանգամանքներում կարող է զգալ նաև Հարավային Կովկասը, եթե այս երկրներն այնքան էլ համոզվող չլինեն, ինչպես Վաշինգտոնը կցանկանար»,- ասել է Տրոֆիմչուկը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր