211652_close_icon

Վարդուշ տատիկին փոխարինել են ամուսնական բյուրոները. Հրապարակ

views-count1605 դիտում article-date 09:52 18-03-2014
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնական» խնամախոսներին, վարդուշտատիկներին ու ազգուտակի փնտրտուքային «օպերացիաներին» այսօր փոխարինել են ամուսնական գործակալությունները, որոնք իրենց ուսերին են վերցրել «տանը մնացածների» համար կյանքի ուղեկից գտնելու դժվարին գործը։ Հայաստանում գործող ամուսնական բյուրոներից մեկից թերթը տեղեկացել է, որ իրենք այս պահին ունեն 4 հազար 700 գրանցված հաճախորդ, ընդ որում՝ իրենց ծառայություններից օգտվում են նաև 19-21 տարեկան երիտասարդները։ Հետաքրքրական է, որ գազի, շաքարավազի, ձեթի գների հետ մեկտեղ բարձրացել է նաև կյանքի երկրորդ կեսին գտնելու ծառայությունների գինը։ 2 տարի առաջ նույն այս ծառայություններն արժեին 10-15 հազար դրամ։ Իսկ հիմա՝ 15-30 հազար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր