Կանադայում ձերբակալել են ոստիկանության դաժանությունների դեմ բողոքի ակցիայի շուրջ 300 մասնակիցների
Կանադայի Մոնրեալ քաղաքում ձերբակալել են ոստիկանության դաժանությունների դեմ ցույցի 288 մասնակիցների, մեկ մարդ վիրավորվել է, հաղորդում է Ottawa Citizen-ը:
Նշվում է, որ ձերբակալվածներից 4-ի հանդեպ հնարավոր է գործ հարուցվի ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու մեղադրանքով: Մնացած չարտոնված ցույցի մասնակիցները ազատ կարձակվեն տուգանքներով:
Հաղորդվում է, որ ակցիան կազմակերպվել է Collective Opposed to Police Brutality իրավապաշտպան կազմակերպության կողմից, որն ամեն օր կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ: