Բանգկոգում անհայտ անձը կրակել է բողոքի ակցիայի մասնակիցների վրա, հաղորդում է Associated Press:
Նախնական տեղեկություններով նրան հաջողվել է լուրջ վիրավորել ակցիայի մասնակիցներից մեկին:
Հաղորդվում է նաև, որ անհայտ անձը ակցիայի անցկացման տարածքի հարակից տներից մեկի տանիքից է կրակել:
Ոստիկաններին չի հաջողվել նրան ձերբակալել:
Նշենք, որ Թաիլանդի մայրաքաղաքում հունվարի 17-ին ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել և տուժել էր ավելի քան 28 մարդ:
Ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում պահանջելով ժամանակավոր կաջավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում փետրվարի 2-ին: