211652_close_icon

Ֆրանսիայի իրավապահները Օլանդի դեմ բողոքի ակցիայի ավելի քան 100 մասնակցի են ձերբակալել

views-count1299 դիտում article-date 11:41 27-01-2014
Փարիզի ոստիկանները ձերբակալել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականության դեմ ուղղված «Զայրույթի օր» կոչվող բողոքի ակցիայի 150 մասնակցի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Իրավապահների հետ բախումները սկսվել են հունվարի 26-ին, երբ ոստիկանները փորձել էին ցրել ցուցարարներին: Զայրացած ամբոխը հարձակվել է իրավապահների վրա, որի արդյունքում 18 ոստիկան վնասվածքներ են ստացել: Ցուցարարները օգտագործել են ապակե շշեր, քարեր, ծխային պայթուցիկներ: Ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը:

Նմանատիպ նյութեր