ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրաժարվել է ոստիկանությանը հայտարարություն ներկայացնել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի պատրաստվում է բողոքարկել Հայաստանի երեք քաղաքացու գործողությունները, որոնք ձերբակալվել են դիվանագիտական ներկայացուցչության մոտ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեմ քաղաքական ակցիա իրականացնելու ժամանակ:
Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/930861.html]Արմենպրես[/url]»-ը, այդ մասին տեղեկացրել է Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը: Ապրիլի 18-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանության առջև ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի: ՌԴ ոստիկանությունը նրանց մեղադրել է խուլիգանության մեջ և ձերբակալվածները տեղափոխվել են դատարան: Սակայն Բասմանյան շրջանային դատարանը հրաժարվել է դիտարկել գործը, ձերբակալվածներն ազատ են արձակվել: