211652_close_icon
views-count4370 դիտում article-date 15:37 15-03-2014

Քաղաքապետարանը քանդում և նորից սարքում է կապիտալ վերանորոգված ճանապարհների որոշ հատվածներ

Երևանի քաղաքապետարանն արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի որոշ փողոցների կանգառներում սկսել է, ըստ շինարարների հայտարարության, ճանապարհների ամրացման և ուժեղացման աշխատանքներ իրականացնել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շինաշխատանքները կատարողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ այդ հատվածներով անցնում են ջրախողովակներ ու քանի որ ժամանակին որոշ մարդկանց մեղքով աշխատանքները չեն կատարվել, ինչն էլ լուրջ վտանգ է ներկայացնում իրենից, ապա ստիպված նորից սկսել են իրենց գործը: Այսօր՝ մարտի 15-ին, դրանք վերսկսվել են Բաղրամյան պողոտայում, իսկ քաղաքացիները, տեսնելով այդ ամենը, տարակուսում էին. «Քաղաքապետարանը դառելա փոս փորող-փոս լցնող: Ասա՝ տնաշեննե՛ր, մի անգամ կապիտալնի որակով արեք, պրծեք, ի՞նչ եք սաղ քաղաքն առել փոշու մեջ»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր