Բակո Սահակյանը Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում մասնակցել է կապիտալ վերանորոգված դպրոցի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ և մասնակցել այնտեղ կապիտալ վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Այս ամսին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումն ու ընդլայնումը պետության կարևոր առաջադրանքներից է և այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցում էին պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: