Վանում տեղի է ունեցել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ եռակողմ ձևաչափով 2-րդ հանդիպումը
Թուրքիայի Վան քաղաքում այսօր տեղի է ունեցել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի, Ահմեդ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանին, ինչպես նաև երեք երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել նրանց համատեղ մամլո ասուլիսը:
Հաջորդ հանդիպումը կանցկացվի Իրանում: