«Ռեալ»-ի նախկին կիսապաշտպանը կարող է իր կարիերան շարունակել «Վերդեր»-ում
Բրեմենի «Վերդեր»-ը պատրաստ է պայմանագիր առաջարկել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լասանա Դիարային, ով ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին առանց ակումբի է մնացել ընթացիկ մրցաշրջանի սկզբից, երբ հեռացավ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից:
Նախկինում ֆուտբոլիստի հետ բանակցություններ էին վարում «Նյուքասլ»-ը, «Սելտիկ»-ը և «Նապոլի»-ն, սակայն Դիարային չէր հաջողվել ընդհանուր հայտատարարի գալ նշված թիմերից որևէ մեկի հետ: