Կուրտուան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատրաստվում է լքել ակումբը: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: Բելգիացին պատրաստ է տեղափոխվել Մադրիդ, որտեղ բնակվում են նրա երկու երեխաները:
«Չելսին» նույնպես բանակցություններ է վարում Կուրտուայի հետ, սակայն դրանք ընթանում են բարդ և ակումբն առայժմ այս հարցում փոխհամաձայնության չի գալիս:
Կուրտուայի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2019թ. հունիսը: