Հունտելարը մտադիր է իր կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում
Հոլանդիայի հավաքականի և «Շալկե 04»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարը ցանկանում է իր կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում: Հանուն այդ տարբերակի հոլանդացին չի ցանկանում նոր պայմանագիր կքնել գերմանական ակումբի հետ:
Հունտելարին իրենց կազմերում ցանկանում են տեսնել «Լիվերպուլ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Արսենալ»-ը: Հոլանդացու տեղափոխությունը կարող է կայանալ հունվարին: Նշենք, որ Հունտելարի պյամանագիրը գելզենկիրխենցիների հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը: