211652_close_icon
views-count14477 դիտում article-date 01:57 08-03-2014

Խոշոր ավտովթար Երևանում. Կարմիր խաչի հարևանությամբ բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. կա 5 վիրավոր

Երեկ` մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Գևորգ Չաուշ փողոցում, Կարմիր խաչի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Արմեն Բադալյանի վարած BMW մակնիշի 34 UD 637 համարանիշի և 48-ամյա Դավիթ Ասլանյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 ՕT 621 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մեքենաների բախման հետևանքով BMW-ի վրայից պոկվել է շարժիչը, ոստիկաններն այն հայտնաբերեցին մեքենայից 10 մետր հեռավորության վրա: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր