211652_close_icon
views-count64837 դիտում article-date 11:05 02-07-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Աշտարակի ճանապարհի Կարմիր խաչի հարևանությամբ. բախվել են BMW X5-ն ու Toyota Prado-ն. վերջինը կողաշրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Սանասար Թումասյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 59 ՕR 555 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 26-ամյա Նարեկ Պողոսյանի վարած BMW X5 մակնիշի 83 ԼP 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին, իսկ Toyota-ն կողաշրջվել է; Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Մաշտոցի օպերատիվ խումբը, քաղաքացիները, հիմնականում՝ երիտասարդներ, իրենց ուժերով են ամբողջովին երկաթե ջարդոնի վերածված Prado-ի միջից դուրս բերել վարորդ Ս. Թումասյանին և նրա 3 ուղևորներ՝ 23-ամյա Արթուր Պալտաջյանին, 20-ամյա Էմմա Իգիթյանին և 22-ամյա Էմմա Չալախյանին, որոնց 1-03 Շտապ օգնության բրիգադները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց Ա. Պալտաջյանը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայրում առողջական խնդիրներից բողոքում էր նաև BMW X5-ի վարոդ Ն. Պողոսյանը, սակայն Շտապ օգնության բժիշկների հորդորին, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց՝ հետազոտման, վերջինս, հրաժարվեց: Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև էլեկտրացանցի աշխատակիցները, քանի որ հարվածի արդյունքում տապալվել էր նաև էլեկտրասյունը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր