21676 դիտում
16:23 07-03-2014
37-ամյա կինը պնդում է, որ անօրինական կերպով տրվել է 2 մահվան վկայական
Այսօր՝ մարտի 7-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել Երևանի բնակչուհի, 37-ամյա Արմենուհի Մխիթարյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց իրենց ընտանիքի հետ կատարվածի մասին: Փետրվարի 19-ին Երևանում [url=https://shamshyan.com/hy/article/140220191835/]տեղի ունեցած[/url] ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել էր կնոջ ամուսնու եղբայրը` 33-ամյա Ջանիբեկ Սարգսյանը: Ընտանիքը փետրվարի 20-ին Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից ստացել է Ջ. Սարգսյանի մահվան վկայականը` ներկայացնելով անձնագիրը և ճանաչման վկայականը:
Արմենուհի Մխիթարյանը պատմեց, որ հուղարկավարության անցկացումից հետո իրենք տեղեկանում են, որ Ջ. Սարգսյանի ընկերուհին` Օֆելյա Սարգսյանը, առանց որևէ փաստաթղթի Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից վճարելով 5000 դրամ` ստացել է մահվան վկայականի 2-րդ օրինակը որը և օգտագործելու է՝ հետագայում գումարներ շորթելու նպատակով:
Կնոջ պահանջն է՝ որպեսզի անօրինական կերպով ստացված փաստաթուղթը անվավեր ճանաչվի և վերադարձվի Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է հրապարակել մյուս կողմի տեսակետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4591 դիտում
10:17 16-06-2017
Սկանդալ Ադրբեջանում. Էլնուր Թաղիևին տրվել է Մուհամեդ մարգարեի ժառանգի վկայական. «Իրավունք»