4866 դիտում
21:03 06-03-2014
Մարտի 12-ին սկսվելու է Վարդան Պետրոսյանի դատավարությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում սկսվելու է սիրված ու ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի դատավարությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատը նշանակված է ժամը 14: 00-ին և այն վարելու է նշված դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը, ով մինչ դատավոր նշանակվելն աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում:
Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/old/arm/2013-11-09-vardan-petrosyan.html]վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Աբովյանի դատարանում դռնփակ դատական նիստ էր սկսվել: Շտապօգնության մեքենայով դատարան էր բերվել ճանաչված Վ. Պետրոսյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը Վ. Պետրոսյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15628 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35894 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց