211652_close_icon
views-count1192 դիտում article-date 19:02 31-03-2026

Վարդան Ղուկասյանին դիմավորեցին ծափահարություններով․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նրա դատավարությունը․ Aravot.am

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը։

Վարդան Ղուկասյանին դատարանի դահլիճում ընդունեցին բուռն ծափահարություններով։ Այսօր ևս շարունակվելու է վկաների հարցաքննությունը․ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը լսել էր այս գործով անցնող երկու ամբաստանյալներին՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին ու գործարար Սևակ Գոմցյանին։

Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթի, գլխավոր ճարտարապետը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ, իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք են պահանջել։

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ, Հենրիկ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ այս գործով, ընդ որում ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանի դահլիճում։ Իսկ գործարար Սևակ Գոմցյանը հայտարարել է, որ երբևէ որևէ շփում չի ունեցել Վարդան Ղուկասյանի հետ, ավելին՝ նրան անձնապես չի ճանաչում։

Դատարանն այսօր լսելու է այլ վկաների։ Դատարանը վկաների հարցաքննության ժամանակ տեսանկարահանում, ուղիղ եթերի հեռարձակումն արգելել է, թույլատրել է միայն ձայնագրություն կատարել, որը լրատվամիջոցները կարող են օգտագործել բոլոր վկաների հարցաքննությունից հետո։

 Այսօր ևս դատարանը հիշեցրեց այդ մասին՝ մեկ անգամ եւս շեշտելով միայն ձայնագրություն կատարելու ու այն հետագայում հրապարակելու մասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

 

Նմանատիպ նյութեր