211652_close_icon
views-count16422 դիտում article-date 19:39 06-03-2014

Հետախուզման մեջ գտնվող ու հայտնաբերված հայտնի գործարար «Բենզին Ռուբոյի» որդին ոստիկանությունում սպառնալիքներ է հնչեցրել

SHAMSHYAN.com -ի տեղեկություններով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 8-րդ շենքի բնակիչ Արման Գալուստյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ որպես հետախուզում է հայտարարվել ու դատարանի կողմից խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և քրեկան գործ է հարուցված եղել ՀՀ քր օր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով ), 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով: Ոստիկանությունում անձնական խուզարկությամբ Ա. Գալուստյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է 21 սմ երկարությամբ, 10 սմ շեղբով գաղտնի փականով դանակ: Ըստ տեղեկությունների, ոստիկանությունում նա իրեն դրսևորել է անհարգալից ու սպառնալիքներ է հնչեցրել այնտեղ գտնվող մարդկանց հասցեին: Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ 2013-ին Ա. Գալուստյանը, ով հայտնի գործարար Ռուբեն Գալուստյանի` Բենզին Ռուբոյի տղան է, Երևանում ծեծի էր ենթարկել տաքսի ավտոմեքենայի վարորդին: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր