211652_close_icon
views-count125136 դիտում article-date 21:01 17-07-2020

Երևանում ոստիկաններն իրականացրել են «Ամեն բենզին չէ, որ շարժի կդնի ավտոմեքենան» հատուկ օպերացիան․ կասկածյալները գողացել են մոտ 45 տոննա բենզին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանում իրականացրել են «Ամեն բենզին չէ, որ շարժի կդնի ավտոմեքենան» հատուկ օպերացիա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի, Երևանի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ՝ քրեական հետախույզները տևական ժամանակ կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ դարանակալում, ինչի արդյունքում էլ հուլիսի 14-ին «Ֆլեշ» ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներմուծված ցիստեռներից մոտ 45 տոննա բենզին գողանալու կասկածանքով՝ Երևանի ոստիկանություն են բերման ենթարկվել մի քանի անձինք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել Արցախի պողոտայից, և նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Գագիկ Փ․-ն, ով աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես մեքենավարի օգնական, 56-ամյա Արմեն Ա․-ն, ով աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես գնացք կազմող, Գյումրի քաղաքի բնակիչ 58-ամյա Աշոտ Ս․-ն, ով աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես մեքենավար, Երևանի բնակիչ 61-ամյա Հովսեփ Ք․-ն, ով աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես գնացք կազմող, Երևանի բնակիչ 39-ամյա Արայիկ Օ․-ն, ով աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես գնացք կազմող և Երևանի բնակիչ 24-ամյա Վասիլի Ս․-ն, ով աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես մեքենավար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք Ոստիկանությունից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ այս տարվա հուլիսի 14-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ՝ «գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով» հատկանիշներով։ Պարզվել է, որ նշած անձինք 1 տարվա ընթացքում «Ֆլեշ» ՍՊԸ-ի ցիստեռներից պարբերաբար կատարել են գողություններ։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ նշված անձինք կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ստորագրությամբ բաց են թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր