211652_close_icon
views-count180847 դիտում article-date 21:43 13-11-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes 222 S 63-ը, Opel Astra-ն, Mercedes-ը. վթարի մասնակիցների մեջ էր ժողովրդին հայտնի «Նեմեց Ռուբոյի» ազգականը, ով փորձել է դեպքի վայրում «շոու սարքել» ու մյուս վարորդների վրա «բոչկա գլորել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհին, բախվել են Mercedes 222 S 63 մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 794 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZN 921 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով վթարից 2 ժամ անց դիմել է հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և մի իսկական «կանցեռտ ցույց տվել» ու փորձել է վթարի մեղավոր հանել վթարված մյուս ավտոմեքենաների վարրդներին և այդ պահին ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող Rolls Royce մակնիշի 07 QQ 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Mercedes 222 S 63-ի վարորդը շոու սարքելու ընթացքում, երբ նկատեց, որ ճանապարհային ոստիկանները մոտենում են, դեպքի վայրից հօդս ցնդեց, ու տեղում արդեն ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ տևական ժամանակ փնտրում էին նրան և միայն ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ նա բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց»։ Փաստի առթիվ նույն դասակի ավագ տեսուչ Դավիթ Երզնկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և այդ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՃՈ հետաքննչական բաժանմունք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով Mercedes-ը վարել է Գոռ Մեխակյանը, ով հանրությանը հայտնի «Նեմեց Ռուբո» մականվամբ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ազգականն է, և նա անցյալ տարի Սարյան փողոցում նույն ռուսական համարանիշներով վարել է Toyota Land Cruiser Prado և նույնպես վարորդների համար ստեղծելով վթարային իրավիճակ՝ հայտնվել էր վթարի մեջ և այդ վթարի ժամանակ նույնպես դուրս էր եկել ավտոմեքենայից և մի իսկական շոու սարքել, ապա, երբ մոտեցել էին ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, «գող կատվի նման» հեռացել էր դեպքի վայրից, սակայն հետո «խոնարհ հարսի նման» ներկայացել էր Երևանի ճանապարհային ոստիկանություն։ Ռուսական համարանիշներով Mercedes-ը տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր նշում էին, որ անզեն աչքով էլ երևում էր, որ Rolls Royce-ը ոչ մի խախտում չի կատարել, վթարային իրավիճակ չի ստեղծել, ու զարմացել էին, թե ինչպես է Mercedes 222 S 63-ի վարորդը վթարից հետո նաև նրան մեղադրում վթարային իրավիճակ ստեղծելու մեջ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/05/1109379/?fbclid=IwAR1SRSGt4a34InQcU0x1uXM0n0f-BFK3SyN8gDo4eJOaA7b8JWjHaKBYwhE]հայտնել [/url]էինք, որ 2018 թվականի նոյեմբերի 5-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սարյան և Արամի փողոցների խաչմերուկույմ՝ ժողովրդին հայտնի «Փոշտի» հարևանությամբ, բախվել էին Toyota Land Cruiser Prado մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Nissan մակնիշի 33 ՕL 313 համարանիշի, Lexus մակնիշի 45 VՏ 444 համարանիշի, Mitsubishi մակնիշի 30 SL 898 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 77 ՕՏ 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Վարորդները 1 ժամից ավելի սպասել էին, որպեսզի դեպքի վայր ժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, որպեսզի պարզ լիներ՝ արդյո՞ք կարիք կլիներ վթարի փաստով զբաղվեր ճանապարհային ոստիկանության հետաքննիչը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում էր վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ ավտոմեքենաներից մեկը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ ազգականին, իսկ ավտոմեքենաներից 2-ը եղել էին կայանված: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր