7394 դիտում
20:26 05-03-2014
Երևանում 59-ամյա վարորդը Газель-ով վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխային
Այսօր՝ մարտի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Հարավ արևմտյան թաղամասի, Անդրանիկի փողոցի թիվ 41 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 59-ամյա Արկադի Հարությունյանն իր կողմից վարած Газель մակնիշի 837 LP 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը Երևանի բնակիչ 12-ամյա Արեգ Բուդաղյանը, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը` բժշկական կենտրոն, պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեխան ստացել է աջ ոտքի կոտրվածք: Նա սովորում է Երևանի թիվ 176 դպրոցի 4-րդ դասարանում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15610 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35867 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց