211652_close_icon
views-count1365 դիտում article-date 22:12 04-03-2014

Եթե անկեղծ, ապա «Զենիթ»-ից ավելին էի սպասում. Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ ավելին էր սպասում «Զենիթ»-ից: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բորուսիա»-ն Սանկտ-Պետերբուրգում 4:2 հաշվով պարտության մատնեց ռուսական ակումբին: « Եթե անկեղծ, ապա «Զենիթ»-ից ավելին էի սպասում: Կարծում եմ «Զենիթ»-ի պարտության պատճառը թաքնված է երկու արագ գոլ բաց թողելու մեջ: Ռուսական ակումբը հոգեբանորեն պատրաստ չէր իրադարձությունների նման զարգացմանը: Նման հարվածից հետո, հավանաբար, ցանկացած ակումբի մոտ չի ստացվի ցուցադրել իր ֆուտբոլը: Այդուհանդերձ «Զենիթ»-ը կարողացավ իր մեջ ուժ գտնել և խփած երկու գնդակով պատասխանել: Ճիշտ է, մենք կարողացանք արագորեն վերականգնել երկու գնդակի առավելությունը: Չէի ասի, որ «Բորուսիա»-ին հեշտ տրվեց այդ հաղթանակը:Սակայն մենք իսկապես ցուցադրեցինք գերազանց ֆուտբոլ: «Զենիթ»-ի հետ հանդիպումը «Բորուսիա»-ի համար լավագույններից էր ընթացիկ մրցաշրջանում: Դորտմունդում կայանալիք պատասխանը խաղը ձևական բնույթ չի կրելու, քանի որ պայքարը ընթանալու է մինչև վերջ»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:

Նմանատիպ նյութեր