Հենրիխ Մխիթարյան. Անհամբերությամբ եմ սպասում Ֆրանսիայի հավաքականի հետ խաղին
Ֆրանսիական L’Equipe պարբերականը անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Մասնավորապես, պարբերականը նշել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիայի» արտագնա հանդիպմանը ադրբեջանական «Գաբալայի» հետ, որին հայ ֆուտբոլիստը հայտնի պատճառներով կարող է չմեկնել:
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել L’Equipe-ին և գրել. «Անհամբերությամբ եմ սպասում Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 22:45-ին, Հայաստանի ազգային ընտրանին Նիս քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ: