Հենրիխ Մխիթարյան. Անհամբերությամբ սպասում եմ հերթական խաղին
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բունդեսլիագում թիմի հերթական խաղին:
«Ողջույն, երկրպագուներ: Պատրա՞ստ եք Բունդեսլիգայի առաջիկա խաղին: Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում դրան», գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Բորուսիան» օգոստոսի 23-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Ինգոլշտադտի» հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: