211652_close_icon
views-count1365 դիտում article-date 14:11 25-10-2014

Մրցակցի մարզիչը հարվածել է Պիրեսի դեմքին

Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը, ով ներկայումս հանդես է գալիս հնդկական «Գոա» ակումբի կազմում, հարձակման է ենթարկվել Հնդկաստանի առաջնության շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ: «Ատլետիկո Կալկուտա» թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Լոպես Խաբասը հարվածել է Պիրեսի դեմքին: Այդ մասին հայտնել է «Գոա»-ի գլխավոր մարզիչ Զիկոն: «Ես պետք է հայտարարեմ, որ լուրջ միջադեպի մասին: Իմ ֆուտբոլիստներից մեկը հայտնել է, որ մրցակցի գլխավոր մարզչի կողմից հարձակման է ենթարկվել: Այդ փաստը չի կարող թաքցվել: Դա խայտառակություն է: Պիրեսը ինձ ասաց, որ Անտոնիո Լոպես Խաբասը հարվածել է նրա դեմքին»,- ասել է Զիկոն:

Նմանատիպ նյութեր