211652_close_icon
views-count739 դիտում article-date 19:35 03-03-2014

Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Մարտի 2-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Բաթումի ավագանու, բաթումահայության, վրաց հասարակայնության ներկայացուցիչների առջև Աջարիայի հոգևոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց ոգեկոչման կարգ, որից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև տեղի ունեցավ ծաղկեփնջերի զետեղման արարողություն՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի տասնյակ անմեղ զոհերին: Իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը պատմեց 26 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մանրամասները՝ շեշտելով, որ այդ սարսափելի ոճրագործության մեղավորները ցայսօր ոչ միայն չեն պատժվել, այլև հռչակվել են Ադրբեջանի հերոսներ, ինչը կրկնվել է նաև մեր օրերում, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը նույնպես հերոսացվեց

Նմանատիպ նյութեր