211652_close_icon
views-count798 դիտում article-date 17:27 03-03-2014

Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում

Փետրվարի 28-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող «Հայկական այգում» տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը` դատապարտելով հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները և կարևորելով այսուհետ հայ ազգի համար միայն զարգանալու և նորանոր ձեռքբերումներ ունենալու անհրաժեշտությունը: Ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Տիգրան Վարդանյանը, ով, մասնավորապես, ընդգծեց լեհ հասարակությանը Սումգայիթի ջարդերի, Գուրգեն Մարգարյանի սպանության և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունները ճիշտ ներկայացնելու կարևորությունը: Ապա հավաքվածների կողմից տեղի ունեցավ մոմավառության արարողություն և ծաղիկներ զետեղվեցին խաչքարի առջև:

Նմանատիպ նյութեր