211652_close_icon
views-count9242 դիտում article-date 12:57 03-03-2014

Երևանում՝ 9 հարկանի շենքի բակում, հայտնաբերվել է 80-ամյա կնոջ դի

Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Րաֆֆու 31 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենք են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման խումբը և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 80-ամյա Փ. Ա.-ի դին: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նա բնակվում էր նշված շենքի 8-րդ հարկում, իսկ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, կպարզվի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր