211652_close_icon
views-count50187 դիտում article-date 11:47 06-06-2016

Առեղծվածային դեպք Երևանում. 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին վնասված կնոջ դի

Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի, որը 9 հարկանի է, բակում հայտնաբերել են միջին տարիքի կնոջ դի: Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, սակայն նա անճանաչելի է. գլուխը ամբողջովին վնասվել է և հարևաններից ոչ ոք չի կարողանում ճանաչել դին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կնոջ մոտ հայտնաբերվել է աղոթագիրք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, և կա վարկած, որ կամ տեղի ունեցածը ինքնասպանություն է, կամ դժբախտ դեպք: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր