211652_close_icon
views-count1030 դիտում article-date 11:33 03-03-2014

«G 7»-ի անդամ երկրները սառեցրել են Սոչիում կայանալիք գագաթաժողովի իրենց մասնակցությունը

«G 7»֊ի մասնակից երկրները դադարեցնում են Սոչիում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստությունը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Նրանք Ղրիմում իրականացվող Ռուսաստանի գործողությունները անվանել են «հերթական ինքնիշխանության փորձ և Ուկրաինայի ամբողջականության խախտում» և դատապարտել են ՌԴ֊ին՝ ստանձնած միջազգային պարտավորութունները չկատարելու համար։ Միևնույն ժամանակ կոչ են արել Ղրիմի իրադարձությունների հետ կապված հետաքննություն անցկացնել ԵԱՀԿ միջազգային դիտորդների օգնությամբ և օգնության պատրաստակամություն են հայտնել։ Նշենք, որ նախօրեին Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ԱՄՆ֊ի նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումն անթույլատրելի են անվանել։

Նմանատիպ նյութեր