Ռիկի Մարտինը կերգի Սոչիում կայանալիք «Նոր ալիք» փառատոնի բացմանը
«Նոր ալիք-2016» փառատոնի բացման արարողությանը մասնակցելու համար հրավիրվել է հայտնի երգիչ Ռիկի Մարտինը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ փառատոնի կազմակերպիչների՝ երիտասարդ երգիչների մասնակցությամբ մրցույթը կկայանա սեպտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ Ռիկի Մարտինը մասնակցել է նշված փառատոնի բացմանը դեռևս 2014 թ-ին:
Նշենք, որ փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 9-ը, իսկ վերջին օրը իր ելությով հանդես կգա հայտնի երաժիշտ Տթինգը: