211652_close_icon
views-count2323 դիտում article-date 12:45 01-03-2014

Սողանքների վտանգ՝ Կալիֆոռնիայում․ 100֊ավոր ընտանիքներ տարհանվել են

ԱՄՆ֊ի Լոս Անջելեսի շրջանի Գլենդորա, Ազուսա և Մոնրովիա քաղաքներից՝ Սան Գաբրիել լեռան սողանքի վտանքի պատճառով շտապ 1000֊ից ավելի բնակիչներ են տարհանվել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS֊ը։ Ըստ հրշեջ ծառայության տվյալների, դեռ 100֊ավոր ընտանիքների խորհուրդ է տրվել ինքնուրույն լքել բնակավայրը։ Նահանգի հարավային շրջաններում փոթորկոտ եղանակ է՝ տեղատարափ անձրևներ, ուժեղ քամի։ KTLA հեռուստաալիքի տվյալների համաձայն, մի քանի 10֊նյակ ընտանիքներ հրաժարվել են լքել իրենց տները։ Հրշեջները նախազգուշացրել են կյանքին վտանգ սպառնացող աղետի մասին։ Կալիֆոռնիայի հյուսիսային հատվածում տեղատարափ անձրևների հետևանքով մոտ 100 չվերթ է հետաձգվել։

Նմանատիպ նյութեր