33249 դիտում
12:19 25-02-2023
Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով կանխել են պետական պաշտոնյաների կողմից ծառերի համատարած սպանդը․ փրկվել են 80-100 տարեկան 100-ավոր ծառեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ՝ Արթուր Զաքարյանի), Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ, Լոռու մարզում օպերատիվ տվյալներով կանխել են ծառերի զանգվածային սպանդը, որը կատարվել է պետական պաշտոնյայի կողմից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձինք Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Ամրակից գյուղի վարչական տարածքում ծառեր են կտրում։
Ոստիկանները՝ Ա․ Զաքարյանի, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Լյուդվիգ Ղանդիլյանի և Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Ս․ Բագրատունյանի հետ գալիս են նշված վայր և տեղում, տաք հետքերով, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով՝ Ստեփանավանի Ոստիկանություն են տեղափոխում 2 հոգու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Լոռու մարզի բնակիչներ 37-ամյա Էդուարդ Ղազարյանը և 43-ամյա Ավագ Մագթաղյանը։
Վերջիններս ծառերի համատարած սպանդը պատճառաբանել են սանիտարական էտմամբ, ինչի համար իրենք ունեն որոշում։
Մինչդեռ՝ նայելով, թե ինչպիսի վանդալիզմ են իրականացրել նրանք բնության նկատմամբ՝ եփած հավի ծիծաղն էլ կգա։
Եվ եթե ոստիկանները օպերատիվորեն չարձագանքեին ստացված տեղեկությանը, նշված անձինք հարյուրավոր ծառեր էին հատելու սանիտարական էտման պատրվակով։
Ոստիկանների կողմից ծառերի համատարած սպանդի կանխման մասին SHAMSHYAN.com-ը օերեր առաջ ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ ղազարյանը աշխատել է անտառտնտեսությսն պետի տեղակալ, իսկ Ա․ Մագթաղյանն աշխատում է անտառապետ։ Այստեղ են ասում՝ «Գառը գելին ի պահ են տալիս ու հետո էլ ասում, թե գառների թիվը թող ավելանա»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մինչ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզային այցելությունների ժամանակ խիստ հանձնարարականեր էր տալիս որպեսզի իրավապահները ամենախիստ միջոցներով պայքար տանեն անտառահատների, անտառը ոչնչացնողների դեմ, այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Ստեփանավան-Վանաձոր հատվածում, Ամրակից գյուղի վարչական տարածքում հայտանբերել է մոտ՝ 80-100 տարեկան բազմաթիվ հսկայական կտրած ծառեր։
Նշված ծառերի սպանդը, կամ ինչպես ժողովուրդը կասեր՝ բնության նկատմամբ վանդալիզմը, դժվար թե մեկ հոգու ձեռքի գործ եղած լինի։ Նման վանդալիզմ բնության նկատմամբ երևի կաներ կամ կանեին բնությունը չսիրող «կենդանին»։
Մնում է ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության Լոռու մարզային վարչությունն ու Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառողները հայտանբերեն այդ ծառասպանին կամ ծառսպաններին և օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20942 դիտում
15:24 05-06-2022
Դավթաշենում գիշերով ու գաղտագողի վնասել են 20 տարեկան թթենին. բնակիչները կանխել են ծառերի սպանդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ