Մոլեգնող անտառային հրդեհ` Կալիֆոռնիայում . տարհանվել է 2000 մարդ
Լոս Անջելեսի շրջանի Գլենդոր քաղաքում մոլեգնող անտառային հրդեհի հետևանքով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Փրկարարները տարհանում են բնակիչներին, հայտնում է ITAR-TASS-ը:
Արդեն 2000 մարդ էվակուացվել, կրակը ոչնչացրել է 3 բնակելի տուն, մոտ 1000-ին դեռ վտանգ է սպառնում:
Հրդեհը սկսվել է չորեքշաբթի առավոտյան: Դրա պատճառը եղել է հրդեհումը, ինչի կապակցությամբ երեք մարդ է ձերբակալվել:
Կրակի դեմ պայքարում է 700 հրշեջ, ընդգրկված են ուղղաթիռներ:
Հրշեջների աշխատանքը դժվարացնում են «Սանտա Անա» տաք ուժեղ քամին և չորային եղանակը: Կրակը շարժվում է մոտակա քաղաքների ուղղությամբ: Կրակը մարել դեռ չի հաջողվում: