Յան Վերտոնգենի «կեղտոտ» սիմուլյացիան բեկեց հանդիպման ելքը. տեսանյութ
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի «Տոտենհեմ» - «Դնեպր» (3:1) խաղի ընթացքում տանտերերի պաշտպան Յան Վերտոնգենը հյուրերի հարձակվող Զոզուլիայի հետ պայքարում դիմել է բացահայտ սիմուլյացիայի, որի արդյունքում հանդիպման մրցավարը առանց վարանելու կարմիր քարտ է ցույց տվել ուկրաինացի խաղացողին: Դրանից հետո քանակական առավելություն ստացած «Տոտենհեմ»-ը, ևս երկու անգամ գրավել է «Դնեպր»-ի դարպասը և վճռել է դիմակայության ելքը: