Վերտոնգենի առողջական վիճակը բավարար է. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Այաքսի» հետ խաղից (0:1) հայտնել է իր առողջական վիճակի մասին:
Վերտոնգենը Տոբի Ալդերվեյրելդի հետ գնդակի համար օդային պայքարում դեմքով հարվածել էր թիմակցի գլխին և վնասվածք ստացավ: Նրան բուժօգնություն ցուցաբերեցին, մաքրեցին արյունը, վերջինս վերադարձավ խաղադաշտ, սակայն կարճ ժամանակ անց իրեն վատ զգաց և փոխարինվեց:
Արդեն հանդերձարանի ճանապարհին 32-ամյա պաշտպանը լրագրողներին հայտնել է, որ ուղեղի ցնցում չունի, կոտրվածքներ չի ստացել և իր հետ ամեն ինչ նորմալ է:
Բոլոր դեպքերում, այսօր բելգիացին բուժհետազոտություն կանցնի, որպեսզի փարատվեն ցնցում ստանալու կասկածները: